Microsoft Dynamics 365 հարթակում
Վաճառեք արդյունավետ, կրկնապատկեք հաջողությունն ու մեծացրեք վաճառքի ծավալները։ Կառավարեք Ձեր վաճառքի ձագարը՝ հաճախորդի առաջի շփումից մինչև գործարքի կայացում։
Ավտոմատացրեք արտադրության վերահսկման ընթացքը՝ արձանագրելով բոլոր փուլերը, դեպքերն ու շեղումները, ստեղծեք արտադրության վերաբերյալ էլեկտրոնային փաթեթ և բարձրացրեք արտադրանքի որակը։
Արդյունավետորեն ղեկավարեք մարքեթինգային արշավներն ու վերահսկեք դրանց էֆեկտիվությունը, սեգմենտավորեք հաճախորդների բազան և ամրապնդեք նրանց լոյալությունը:
Ստեղծեք գործընթացներին ադապտացված կառավարվող սխեմա և կազմակերպական կառուցվածք , արդյունավետորեն լուծեք ուսուցման, թիմային ամբողջականության և համատեղ աշխատանքի խնդիրները, վերահսկեք աշխատանքի արդյունավետությունն ու վերլուծեք KPI ցուցանիշները։
Անմիջապես արձագանքեք հաճախորդների հարցումներին, տրամադրեք լավագույն սպասարկում՝ կրճատելով դրան ուղղված ծախսերը և բարձրացրեք ծառայությունների մատուցման որակը։
Տեղեկացված եղեք ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներին, անցկացրեք պլան/փաստ վերլուծություն, արագ և հեշտ ստացեք անալիտիկ հաշվետվություններ, կանխատեսեք և անմիջապես կայացրեք ռելեվանտ որոշումներ։
Մեր գիտելիքները, փորձն ու պատասխանատվությունը՝ Ձեր հաջողակ բիզնեսի գրավական
Մենք կօգնենք Ձեզ ներդնել կառավարման տեխնոլոգիական գործիքներ, որոնք կնպաստեն՝
Մարդկանց և տեխնոլոգիաների միավորումը երջանիկ կդարձնի Ձեր հաճախորդներին
Կառավարեք Ձեր ընկերությունը ՝ մատակարարում-գնումներ-մարքեթինգ շղթայից մինչև վաճառքներ ու հաճախորդների սպասարկում։ Microsoft Dynamics 365 հարթակում ստեղծված BeverCRM-ի լուծումները ապահովում են փոքր և միջին բիզնեսների առանցքային գործընթացների ամբողջական վերահսկողությունը, խնդիրների ճիշտ ձևակերպումն ու պահանջմունքների վերլուծության գործիքները՝ թույլ տալով արդյունավետ աշխատանքի պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսների համար։ Ներդնելով նորամուծություններ՝ մենք օգնում ենք ընկերություններին կյանքի կոչել հետևյալ 5 հիմնական ռազմավարությունները.
Գործընթացներ, վերլուծություն,համատեղ աշխատանք
Ընկերությունների սեփականատերեր
Ռազմավարական պլանավորում և KPI ցուցանիշների սահմանում առանձին բաժինների տնօրենների և ղեկավարների համար։ Հանդիպումների պլանավորում, նպատակների համատեղ սահմանում։
Տնօրեններ
Անհետաձգելի աշխատանքների ընդհանուր ուղեցույց և կոորդինացում, նպատակառազմավարական արդյունքների ձեռքբերում, ենթաբաժինների միջև փոխհարաբերությունների կանոնների կառավարում։
Ստորաբաժանումների ղեկավարներ
Պլանային ցուցանիշների իրականացման ուղիների և հնարավորությունների մշակում՝ ըստ բաժինների, աշխատակիցների KPI ցուցանիշների սահմանում, վերահսկման և չափման մեթոդների մշակում։ Պարզ հաշվետվությունների արագ գեներացում։
Աշխատակիցներ
Աշխատատար և կրկնվող գործողությունների ավտոմատացում, ստացված կարգադրությունների իրականացում , գործողությունների իրականացման փաստացի ժամկետների և արդյունքների պահպանում ու արձանագրում։
17 տարի IT շուկայում։ Հաջողությամբ իրականացրած տասնյակ նախագծեր տարբեր ոլորտներում՝ դիստրիբյուցիա, արտադրություն, դեղագործություն, մասնագիտական ծառայություններ։
Մեր մենեջերները սերտիֆիկացված մասնագետներ և իրենց աշխատանքի գիտակներն են։ Նրանց առաքելությունը բարձր արդյունքների ձեռքբերումն է։
Տեխնիկական սպասարկում օգտագործման ողջ ցիկլի ընթացքում՝ խորհրդատվության տրամադրում, նոր լուծումների ներդնում և ուսուցում։
Օգտագործման առավելությունները
Ինտերֆեյս
Պարզ և հարմար (userfriendly) ինտերֆեյս
Հեշտ ինտեգրացիա
Լիարժեք ինտեգրացիա MS Office փաթեթի հետ
Վերլուծություն
Տվյալների վերլուծության, վիզուալիզացիայի և հաշվետվությունների ստացման հզոր գործիքներ
Գործընթացներ
Բիզնես գործընթացների կառավարում, առաջադրանքների նշանակում և իրականացման վերահսկում
ROI
Ներդրումների հետգնում կարճաժամկետում
TCO
Օգտագործման ընդհանուր ցածր գին (ТСО)
Հայտ
Политика конфиденциальности
Редактируемый текст
Данный сайт использует Cookie
Редактируемый текст